Գլխավոր Ավելին

Առողջ սննդի մասին վարպետության դաս «Հերացի» ավագ դպրոցում

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում անցկացրել է վարպետության դաս ։

Դասի ընթացքում բժիշկ Պետրոսյանը աշակերտներին ներկայացրել է՝

  1. ինչ է առողջ սնունդը,
  2. ինչ է նշանակում հավասարակշռված ափսե,
  3. ինչու է կարևոր նախաճաշելը,
  4. ինչ պետք է ուտել ճաշին,
  5. ինչպես նաև անդրադարձել է տարբեր մթերքների հետ կապված կարևոր հարցերին։

Աշակերտները շատ ակտիվ մասնակցել են դասախոսությանը, հարցեր ուղղել մասնագետին, ապա բաժանվել են խմբերի և պատրաստել իրենց առողջ աղցանները ՝ ներկայացնելով դրանց համը, տեսքը և հավասարակշռությունը։

Դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը կարևորել է առողջ սննդի մասին գիտելիքների խորացումը աշակերտների շրջանում և վստահություն հայտնել, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական։

Վարդանուշ Պետրոսյանը բարձր է գնահատել աշակերտների պատրաստած աղցանները՝ ընդգծելով, որ դրանք ոչ միայն գեղեցիկ ու համեղ են, այլև լիովին համապատասխանում են առողջ ափսեի կանոններին։ Ակտիվ աշակերտները ստացել են խրախուսական մրցանակներ։

Բոլոր մասնակիցները անցել են երկրորդ փուլ, որտեղ նրանց արդեն սպասվում են ավելի դժվար առաջադրանքներ և, իհարկե, նոր անակնկալներ։

×
facebook sharing button facebook